Մատչելիության հղումներ

Պուտինն ու Տոկաևը քննարկել են գազային նախագծերը և ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները


Ռուսաստանի նախագահն այսօր Կրեմլում հանդիպել է Ղազախստանի առաջնորդին, ով անցած շաբաթ ջերմ ընդունելության էր արժանացել Սպիտակ տանն ու հայտարարել Միացյալ Նահանգների և Կենտրոնական Ասիայի միջև փոխգործակցության նոր դարաշրջանի մեկնարկի մասին։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են գազային նախագծերը և ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների հետևանքները։ Նախագահ Պուտինը նաև հետաքրքրված է լսել Կենտրոնական Ասիայի մյուս առաջնորդների հետ նախագահ Թրամփի վերջին բանակցությունների մասին, ասել է Կրեմլի խոսնակը։

Ղազախստանը զգուշավոր դիվանագիտություն է բանեցնում Ուկրաինայի պատերազմի շուրջ՝ պահպանելով սերտ կապերը հարևան և խոշոր առևտրային գործընկեր Ռուսաստանի հետ, միաժամանակ սատարելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG