Բելառուսի և Ռուսաստանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել:
Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող արդիական աշխատանքային հարցեր: Բոլոր ոլորտներում բելառուսա-ռուսական համագործակցության ինտենսիվությունը, ինչպես ընդգծել են առաջնորդները, անհրաժեշտ է պահպանել։
Ռուսաստանի նախագահը նաև հաջողություններ է մաղթել Ալեքսանդր Լուկաշենկոյին հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում: