Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը «խոսել են Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի բացման մասին»


Արխիվ
Արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, մտքեր են փոխանակել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային միջանցքի բացման շուրջ։

Կրեմլից ավելի վաղ հաղորդել էին, որ զրույցի ընթացքում «առաջնորդները գոհունակություն են հայտնել վերջերս կայացած հանդիպման հաջող արդյունքներից»։

Պուտինն օրեր առաջ պետական այցով Բաքու էր մեկնել։

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ քննարկվել է իրավիճակը Անդրկովկասում, ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման, սահմանազատման, երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունների հարցերը։

«Այդ կապակցությամբ ռուսական կողմը հաստատել է, որ շարունակելու իր պատրաստակամությունը Բաքվին և Երևանին հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում՝ համապատասխան փոխընդունելի լուծումների հասնելու համար», - հաղորդում է ռուսական կողմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG