Մատչելիության հղումներ

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Լրացված

Պուտին-Ալիև հանդիպում Մոսկվայում, 8-ը հոկտեմբերի, 2024թ․
Պուտին-Ալիև հանդիպում Մոսկվայում, 8-ը հոկտեմբերի, 2024թ․

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։

Կրեմլի փոխանցմամբ, կողմերը քննարկել են «արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում փոխշահավետ նախագծերի» իրականացմանը վերաբերող հարցեր։

Ռուսական կողմն այլ մանրամասներ չի հայտնում։

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ, միայն հավելելով, որ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

Օգոստոսին Պուտինը երկօրյա պաշտոնական այցով Բաքվում էր, նա նույնիսկ ճաշեց Ալիևի տանը։ Սա Պուտին-Ալիև երրորդ անձնական հանդիպումն էր 2024 թվականի ընթացքում, օրակարգում նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցն էր։ Հոկտեմբերի 22-ին Ալիևն էր Կազանում՝ մասնակցելու BRICS-ի աշխատանքներին։ Նա առանձին հանդիպում ունեցավ Պուտինի, ապա հանդիպեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Մոսկվայում էին՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկկողմ առանձին հանդիպումներ ունեցավ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ։ Եռակողմ հանդիպում Մոսկվայում այդպես էլ տեղի չունեցավ։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պարզաբանել էր՝ թեև Ռուսաստանը դեմ չի եղել նման ֆորմատով հանդիպմանը, բայց այն չի հաջողվել կազմակերպել։

Երևանն ավելի վաղ մի քանի անգամ հրաժարվել է Մոսկվայի առաջարկած բանակցային հարթակից։

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը հայտարարեց, որ Մոսկվան արել է ու կանի ամեն ինչ Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման, Ադրկովկասում ամուր խաղաղության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG