Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում այսօր կընդունի Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետին։ Լուրը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ուկրաինայում պատերազմի ֆոնին երկու պետությունները հայտարարել են, որ խորացնում են ռազմական և քաղաքական կապերը։
Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հուեյն ավելի վաղ Մոսկվա կատարած այցի ժամանակ ռուսաստանցի գործընկեր Լավրովի հետ հանդիպմանը բարձր էր գնահատել «Փհենյանի և Մոսկվայի միջև հոգևոր մտերմությունը»։