Մատչելիության հղումներ

Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի պլաններ այս պահին չկան. Պեսկով


Կրեմլը հայտարարում է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցի պլաններ այս պահին չկան։

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը հնչում է Սպիտակ տան ղեկավարի նախազգուշացմանը, թե Վաշինգտոնը Tomahawk հրթիռներ կփոխանցի Կիևին, եթե Մոսկվան չգնա պատերազմի կարգավորման: Նախագահ Թրամփը նշել է, թե մտադիր է այս հարցը քննարկել ռուս պաշտոնակցի հետ:

«Հեռախոսազրույցի վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ դեռևս չկան»,- լրագրողներին փոխանցել է Պեսկովը հավելելով․ «Անհրաժեշտության դեպքում բազմաթիվ հնարավորություններ կան նման զրույց անհապաղ կազմակերպելու համար»։

Tomahawk հրթիռների հեռահարությունը 2500 կիլոմետր է, որը կարող է թիրախավորել Ռուսաստանի արևմտյան հատվածը, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվան։

ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը ներկայում զբաղեցնում է ՌԴ ԱԽ -ի փոխնախագահի պաշտոնը, այսօր հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն որոշի մատակարարել զենքը, դա կարող է վատ ավարտ ունենալ հենց Թրամփի համար։

«Այս հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար՝ նախևառաջ՝ հենց Թրամփի համար», -Տելեգրամում գրել է Մեդվեդևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG