Մատչելիության հղումներ

Պուտինի և Ուիթկոֆի բանակցությունները թույլ են տվել մոտեցնել դիրքորոշումները. Ուշակով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը Կրեմլում շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերսկսման թեման, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ռուս պաշտոնյայի փոխանցմամբ՝ այսօրվա բանակցությունները թույլ են տվել մոտեցնել դիրքորոշումները ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային այլ հարցերի շուրջ։ Ուշակովն ընդգծել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը տարբեր մակարդակներում հետայսու էլ կշարունակվի։

Ամերիկյան կողմը դեռևս չի մեկնաբանել Կրեմլի ղեկավարի ու Սպիտակ տան հատուկ բանագնացի հանդիպումը, որը չորրորդն է այս տարվա փետրվարից ի վեր:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG