Մատչելիության հղումներ

Պորտուգալիան՝ F խմբի միանձնյա առաջատար, Հայաստանը պահպանում է շանսերը


Դրվագ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումից, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2025թ.
Դրվագ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպումից, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2025թ.

Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրից հետո F խմբի միանձնյա առաջատարը Պորտուգալիայի հավաքականն է՝ 9 միավորով, Հայաստանի ընտրանին պահպանում է փլեյօֆ դուրս գալու շանսերը:

Հայաստանի հավաքականը երեկ Բուդապեշտում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին և 3 միավորով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում է, Հունգարիան ընդամենը 1 միավորով ավելի է վաստակել և երկրորդն է:

Պորտուգալիայի ընտրանին երեկ երեկոյան կայացած հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփած միակ գոլով հաղթեց Իռլանդիայի հավաքականին, որը 1 միավորով եզրափակում է աղյուսակը:

Հաջորդ տուրում Հայաստանի ընտրանին հոկտեմբերի 14-ին Դուբլինում կխաղա Իռլանդիայի թիմի հետ, որին մեկ ամիս առաջ Երևանում հաղթել է 2:1 հաշվով:

Նույն օրը Լիսաբոնում կկայանա Պորտուգալիա - Հունգարիա հանդիպումը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG