Մատչելիության հղումներ

Չնայած տեսանյութերին ու բողոքներին, գեթ մեկ ոստիկանի նկատմամբ քրհետապնդում չի հարուցվել


Ոստիկանները ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցին, 31-ը մայիսի, 2024թ․
Ոստիկանները ԱԳՆ շենքի մոտից բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակցին, 31-ը մայիսի, 2024թ․

Չնայած համացանցում տարածված կադրերին ու բողոքներին, մեղադրյալի կարգավիճակ ունեցող որևէ ոստիկան դեռ չկա։

Գլխավոր դատախազությունից «Ազատության» հարցմանը պատասխանել են, որ հայհոյախառն արտահայտությունների, բռնության, խոշտանգման, ակցիաների մասնակիցների, լրագրողի նկատմամբ վատ վերաբերմունքի, լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված վարույթների շրջանակում իրավապահները գեթ մեկ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չեն հարուցել։

Իրավապահները փոխարենն ակտիվ են վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկամսյա ակցիաների մասնակիցների դեպքում․ դատախազության տվյալներով՝ 19 քաղաքացի մեղադրվում է տարբեր հանցագործությունների՝ խուլիգանության, հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ապօրինի քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելու, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։

19 մեղադրյաներից 10-ը կալանավորված է։

Քննչական կոմիտեն էլ հաղորդում է, որ Արտգործնախարարության շենքի դիմաց մայիսի 31-ի բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խուլիգանություն կատարելու համար Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի նկատմամբ:

Ըստ հաղորդագրության՝ ակցիայի ընթացքում մի խումբ անձինք «անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG