Մատչելիության հղումներ

Փոխվարչապետը ողջունել է Բաքվի որոշումը՝ վերացնել բեռնափոխադրումների սահմանափակումները


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման վերաբերյալ հայտարարությունը՝ Գրիգորյանն ասել է. «Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Բարձր եմ գնահատում Ադրբեջանի և Ղազախստանի գործընկերներիս ներդրած ջանքերն ու այս ուղղությամբ իրականացված աշխատանքը»։

Ղազախստան կատարած այցի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ողջունել էր նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG