Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։
Նախկին պաշտոնյային վերագրվող ֆինանսական բնույթի հանցանքները՝ ըստ մեղադրող կողմի, տեղի են ունեցել 2023 թվականին, երբ Բուրչուլաձեն զբաղեցնում էր երկրի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնը։
2021-2024 թվականներին ՊՆ-ն ղեկավարած Բուրչուլուձեն, որն իշխող «Վրացական երազանքի» անդամ է, ձերբակալվել է սեպտեմբերի 11-ին։