Մատչելիության հղումներ

Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվեց Պենտագոնի ղեկավարի պաշտոնում


Փիթ Հեգսեթին դժվարությամբ, սակայն հաջողվել է հավաքել բավարար ձայներ՝ դառնալու ԱՄՆ պաշտպանության հաջորդ նախարարը:

Նրա վիճահարույց թեկնածությունը դեմոկրատների և նույնիսկ որոշ հանրապետականների կատաղի առճակատմանն էր բերել:

44-ամյա Հեգսեթը վերջին տասնամյակում աշխատել է որպես Fox News-ի հաղորդավար։ Նրա թեկնածության վերաբերյալ կոշտ գնահատականներ են հնչեցրել դեմոկրատ սենատորները՝ շեշտելով, որ Պենտագոնի ղեկավարի պաշտոնին հավակնող անձը չունի հրամանատարական փորձ, քննադատում է մարտական ստորաբաժանումներում կանանց ծառայությունը։

Հեգսեթի անունը կապվում է նաև ենթադրյալ սեռական ոտնձգությունների հետ, ըստ որոշ հրապարակումների, նա նաև ալկոհոլի նկատմամբ թուլություն ուներ։

Այս մեղադրանքները Պենտագոնի ղեկավարի թեկնածուն կեղծ է որակել, միաժամանակ համաձայնելով, որ ինքը «կատարյալ անձ չէ», ոչ էլ ավանդական թեկնածու է այդ պաշտոնի համար։

Fox News հեռուստաալիքի նախկին աշխատակից և վաստակավոր վետերան Հեգսեթը խոստանում է լուրջ փոփոխություններ կատարել Պենտագոնում: Բայց, պաշտոնում նրա հաստատումը լուրջ հարցեր է առաջացրել նրա որակավորման, խառնվածքի և մարտում կանանց վերաբերյալ տեսակետների վերաբերյալ:

Նախագահ Թրամփի կողմից Պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում առաջադրված թեկնածուն նաև նվազագույն գերակշռությամբ էր անցել ընթացակարգային քվեարկությունը Կոնգրեսի Սենատում։

XS
SM
MD
LG