Մատչելիության հղումներ

Փհենյանում քննարկվում է ռուս-կորեական ռազմական համագործակցությունը


Ռուսաստանի ռազմական գերատեսչության պատվիրակությունը՝ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորչուկի գլխավորությամբ, այցելել է Հյուսիսային Կորեա՝ իրականացնելու երկու երկրների առաջնորդների ձեռք բերած համաձայնությունները, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հուլիսի 18-ին Փհենյանում Կրիվորչուկին ընդունել է Հյուսիսային Կոերայի ղեկավար Կիմ Չեն Ընը։ Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների զինված ուժերի համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը անվտանգության փոխադարձ շահերը պաշտպանելու համար, հաղորդում է Հյուսիսային Կորեայի պետական KCNA գործակալությունը։

Այս տարվա հունիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել էր Հյուսիսային Կորեա, որի ընթացքում կողմերի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիր էր ստորագրվել։

Երկու երկրները գտնվում են միջազգային պատժամիջոցների տակ։

Վաշինգտոնը Փհենյանին նաև մեղադրում է Ռուսաստանին զենք վաճառելու մեջ, որն օգտագործվում է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG