Մատչելիության հղումներ

Փեզեշքիանը պնդում է՝ Իսրայելը փորձել է սպանել իրեն


Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը պնդում է, որ Իսրայելը փորձել է սպանել իրեն։

«Նրանք փորձել են, այո՛։ Նրանք համապատասխան քայլեր են ձեռնարկել, բայց ձախողել են», - ասել է Փեզեշկիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցի ընթացքում:

«Իմ դեմ մահափորձի հետևում Միացյալ Նահանգները չէ կանգնած։ Դա Իսրայելն էր։ Ես հանդիպման էի... նրանք փորձել են ռմբակոծել տարածքը, որտեղ մենք անցկացնում էինք այդ հանդիպումը», - նշել է Իրանի նախագահը առանց մանրամասնելու՝ արդյոք ենթադրյալ փորձը տեղի է ունեցել վերջին պատերազմի ժամանակ։

Մահսուդ Փեզեշքիանը՝ իրեն սպանելու փորձի մասին
please wait

No media source currently available

0:00 0:00:33 0:00


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG