Մատչելիության հղումներ

Փեզեշքիանն ու Ալիևը հայտարարել են Իրան-Ադրբեջան հարաբերություններում «շրջադարձային պահի» մասին


Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի և Իրանի նախագահները, հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ Իլհամ Ալիևի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է, որ ներկայումս երկու երկրների համապատասխան պետական մարմինները շարունակում են ջանքեր գործադրել Իրանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում դրված նպատակների իրագործման համար։

«Նշվել է, որ ներկայումս ադրբեջանա–իրանական հարաբերությունների զարգացման մեջ շրջադարձային պահ է, և հույս է արտահայտվել, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև կապերը տարբեր ոլորտներում դինամիկ կզարգանան», - ասված է Ադրբեջանի նախագահականի հաղորդագրության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG