Մատչելիության հղումներ

Փեզեշքիանի այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի Հայաստան-Իրան գործարար համաժողով


Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ
Հայաստանի և Իրանի դրոշները, արխիվ

Օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի` օգոստոսի 18-21-ը Հայաստան նախատեսված այցի շրջանակներում, հաղորդում Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը:

Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել՝ արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ, ասված է հաղորդագրությունում:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG