Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը հայտարարել է, թե ԱՄՆ - ի առաջնորդը ցանկանում է Իրանին «ծնկի բերել»:
«Թրամփն ասում է՝ «մենք ուզում ենք խոսել (Իրանի հետ)», (այնուհետև) ստորագրում հուշագիր իր բոլոր դավադրություններով, որպեսզի մեր հեղափոխությունը ծնկի բերի», - հայտարարել է նախագահ Փեզեշքիանը։
Սպիտակ տան ղեկավարն անցած շաբաթ «Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը» վերականգնելու մասին հրամանագիր է ստորագրել, միաժամանակ չբացառելով համագործակցությունը Թեհրանի հետ։
Նախագահ Թրամփի նոր հուշագիրը ենթադրում է Թեհրանի միջուկային զենքի, հրթիռների մշակման կանխում, նավթի արտահանման հեռանկարների զրոյացում։ Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանը նավթի վաճառքից ստացած եկամուտներով իր միջուկային ծրագիրն է զարգացնում և հարևան երկրներում ահաբեկիչներին է ֆինանսավորում։