Մատչելիության հղումներ

Պետք է ամեն ինչ անել, որ Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան. Վրաստանի նախագահ


Պետք է ամեն ինչ անել, որ Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան, այսօր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահը:

Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով երեկ է ժամանել Երևան: Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նա, ըստ կառավարության հաղորդագրության, ողջունել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը համաձայնեցվել է՝ հույս հայտնելով, որ շուտով այն կստորագրվի ու տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն ու կայունություն:

Նրանք քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, ընդգծել խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման:

Վրաստանի նախագահը նաև հանդիպում ու համատեղ ասուլիս է ունեցել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Վերջինս շեշտել է՝ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում:

«Վերստին ցանկանում եմ ընդգծել, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման։ Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ», - ասել է ՀՀ նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG