Մատչելիության հղումներ

Պեսկովը չի բացառում, որ Պուտինի ու Թրամփի հանդիպումը կայանա Սաուդյան Արաբիայում


Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Ճապոնիայում, 2019թ․
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը Ճապոնիայում, 2019թ․

Այն, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն Սաուդյան Արաբիայում, իհարկե չի կարելի բացառել, ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի խոսնակը միևնույն ժամանակ շեշտել է, որ հանդիման վայրի մասին դեռ հստակ պայմանավորվածություն չկա։

«Այս տարբերակը չի կարելի բացառել։ Բայց այս հարցով դեռ հստակություն չկա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հնարավոր գագաթնաժողովի անցկացման վայրի շուրջ քննարկումներ եղել են, այդ թվում՝ այն Սաուդյան Արաբիայում անցկացնելու, ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Ուիթքոֆը, Bloomberg-ին տված հարցազրույցում, ենթադրել էր, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Սաուդյան Արաբիայում՝ նշելով՝ չի կարող խոսել Պուտինի և Թրամփի փոխարեն, սակայն «լավագույն պնդումը, որ կարող է անել՝ գագաթնաժողովը տեղի կունենա»։

Մարտի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներն ավելի քան երկու ժամ հեռախոսով բանակցել են։ Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG