«Մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի հասկանալու համար, թե ինչ սպառազինություն է մատակարարվում Ուկրաինա», - մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, այսօր նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Վերջնական տեղեկատվություն, թե հատկապես որ մատակարարումներն են ավարտին հասցվել, դեռ չկա։ Ակնհայտ է, սակայն, որ այս ամենը հազիվ թե նպաստի խաղաղ կարգավորմանը», - նշել է Պեսկովը։
ԱՄՆ նախագահը նախօրեին հայտարարել էր, որ առաջիկայում Վաշինգտոնը Ուկրաինային հավելյալ պաշտպանական սպառազինություն կմատակարարի։