Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Թուրքիան մեզ և ուկրաինացիներին առաջարկեց սահմանափակել հարվածները»


«Ռուսաստանն ու Ուկրաինան էներգետիկ օբյեկտներին հարվածներից զերծ մնալու հստակ պայմանավորվածություններ չունեն», - այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով, սակայն, Անկարան հանդես էր եկել նման նախաձեռնությամբ՝ առաջարկելով, որ Մոսկվան և Կիևը հրաժարվեն էներգետիկ ենթակառույցներին և քաղաքացիական նավերին հասցվող հարվածներից։

«Մենք այդ առաջարկին նախնական համաձայնություն էինք տվել։ Կիևը, սակայն, այն մերժել էր», - նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Դմիտրի Պեսկովի խոսքով՝ այժմ նոր պայմանավորվածությունների ձեռքբերումը գրեթե անհավանական է։

«Այժմ՝ Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի ֆոնին, որևէ պայմանավորվածության ձեռքբերում դժվար է պատկերացնել», - նշել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG