Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Պուտինն ու Թրամփը կզրուցեն ամենամոտ ապագայում»


«Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ հեռախոսով կզրուցեն ամենամոտ ապագայում», - այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Վերջին անգամ Թրամփն ու Պուտինը զրուցել էին նախօրեին՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների միջև Ֆլորիդայում կայացած բանակցություններից առաջ։

Կրեմլում, սակայն, այսօր հրաժարվել են մեկնաբանել Զելենսկի-Թրամփ բանակցությունների արդյունքները։

«Մենք տեղեկացված չենք, թե ինչպես են անցել այդ բանակցությունները, ուստի դրանց որևէ գնահատական տալ չենք կարող», - նշել է Դմիտրի Պեսկովը։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG