Մատչելիության հղումներ

Պեսկով․ Պուտին-Զելենսկի հանդիպումը կարող է կայանալ միայն Մոսկվայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կարող է կայանալ միմիայն Մոսկվայում», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Զելենսկին շփումներ է առաջարկում, Պուտինը հայտարարել է, որ դրանք հնարավոր են միայն Մոսկվայում։ Մեր դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է», - նշել է Պեսկովը՝ պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցին, թե արդյոք Մոսկվան դիտարկում է նախագահների հանդիպումը չեզոք տարածքում անցկացնելու հնարավորությունը։


XS
SM
MD
LG