Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ուկրաինային մատակարարվող զենքի հեռահարության սահմանափակումները վերացնելը շատ վտանգավոր է»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

«Եթե եվրոպական պետություններն իրոք որոշել են վերացնել Ուկրաինային մատակարարվող սպառազինության հեռահարության սահմանափակումները, ապա դա շատ վտանգավոր որոշում է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով գերմանական Berliner Zeitung պարբերականի այսօրվա հրապարակումը։

Գերմանական թերթը մեջբերել է դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերը, որն ասել էր, թե «Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները որոշել են Ուկրաինային այնպիսի սպառազինություն մատակարարել, որով հնարավոր կլինի հարվածել Ռուսաստանի տարածքին»։ Մերցի հայտարարությունների պաշտոնական հաստատում դեռ չկա։

«Նման պոտենցիալ որոշումները հակասում են քաղաքական լուծման հասնելու մեր ձգտումներին», - նշել են Կրեմլից։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG