Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Մեզ ժամանակ է պետք Թրամփի հայտարարությունները վերլուծելու համար»


«Մոսկվային ժամանակ է անհրաժեշտ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները վերլուծելու համար», -այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի երեկ հնչեցրած հայտարարությունը։

Դրա համաձայն՝ Վաշինգտոնը Ռուսաստանին 50 օր է տալիս Ուկրաինայում պատերազմն ավարտելու համար։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները շատ լուրջ են։ Դրանց մի մասը անձամբ նախագահ Պուտինին են ուղղված։ Եթե Ռուսաստանի նախագահը հարկ համարի, նա կմեկնաբանի Թրամփի հայտարարությունները», - նշել է Պեսկովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG