Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել»


Russia Putin
Russia Putin

«Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել», - մեկնաբանելով Հայաստանի կառավարության այսօրվա որոշումը՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ։ Այս պահին դժվար է ասել, սակայն եթե այս հարցը դիտարկում ենք հիպոթետիկ հարթության մեջ, ապա երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելն անհնարին է», - հայտարարել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակի պնդմամբ՝ «դա, իհարկե, Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն պետք է հաշվի առնել, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին ձեռնտու է»։

Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ շեշտեց, որ օրինագծի ընդունումը չի նշանակում Եվրամիության անդամակցություն։ Ըստ նրա՝ այդ հարցով անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG