Մատչելիության հղումներ

Պենտագոնը հայտարարել է թմրաթրաֆիկի դեմ գործողության մեկնարկի մասին


ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն սկսում է «Հարավային նիզակ» կոչվող գործողությունը, որն ուղղված է Արևմտյան կիսագնդում նարկոկարտելների դեմ:

Հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և Վենեսուելայի իշխանությունների միջև դիմակայության սրման, ինչպես նաև Կարիբյան ծովում նավերին ամերիկյան զինվորականների հարվածների ֆոնին, որոնք, ինչպես պնդում է Վաշինգտոնը, կապված են թմրանյութերի մաքսանենգության հետ:

Հեգսեթը մանրամասներ չի ներկայացրել գործողության մասին՝ նշելով միայն, որ այն իրականացվում է նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG