Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնել է Գերմանիա։
Գերմանիայում, ԱՄՆ-ի «Ռամշտեյն» ավիաբազայում, տեղի կունենա Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հերթական հանդիպումը։
Օսթինը X-ում գրել է, որ որպես ԱՄՆ պաշտպանության նախարար սա իր վերջին այցն է «Ռամշտեյն»։ Հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կստանձնի պաշտոնը։
«Ես մեկնում եմ Գերմանիա՝ հյուրընկալելու Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 25-րդ հանդիպումը, պատմական կոալիցիա, որը միավորվել է՝ օգնելու Ուկրաինային պաշտպանելու իր ինքնիշխան տարածքը», - գրել է Պենտագոնի ղեկավարը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «հաղթանակի ծրագիրը» պետք է ներկայացներ Ուկրաինային ամենաբարձր մակարդակով զենք մատակարարող երկրների խմբին հոկտեմբերի 12-ին Գերմանիայում՝ «Ռամշտեյնի» գագաթնաժողովի շրջանակներում, որը գլխավորելու էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Սակայն այդ հանդիպումը հետաձգվեց, քանի որ Բայդենը «Միլթոն» փոթորիկով պայմանավորված չեղարկեց այցը Գերմանիա։ Զելենսկին էլ շրջեց եվրոպական երկրներով՝ ղեկավարներին ներկայացնելով ծրագիրը։
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հաջորդ հանդիպումը կկայանա 2025-ի հունվարին։