Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ երեկ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
«Նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն», - տեղեկացնում է ՊՆ-ը։
Հայկական ռազմական գերատեսչությունը նախօրեին հայտնել էր, որ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այլ մանրամասներ գերատեսչությունը չէր հայտնել: