12:50
Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:
12:45
Գեղարքունիքի փոխմարզպետը լրագրողներին հայտնեց, որ այս պահին երկու հոգի որոնվում է:
10:02
Պայթյուն է տեղի ունեցել Ճամբարակ քաղաքի բնակարաններից մեկում, ինչի հետևանքով կա 3 զոհ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Ահազանգը ՆԳՆ-ն ստացել է հունիսի 11-ին՝ 8:34-ին:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ բռնկված հրդեհի հետևանքով 9 տուժած հոսպիտալացվել է, նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, այժմ հետազոտությունների փուլում են:
Ըստ նախնական տվյալների Տիգրան Մեծ փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ փլուզումով: Փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները, մասամբ նաև կից մուտքի բնակարանները։
Ճամբարակի ԲԿ-ից ստացվել է տեղեկատվություն, որ 10 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։