«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու չունի, հենց դրա հարամ էլ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց չի նախաձեռնում, «Ազատության» հարցին ի պատասխան խորհրդարանում հայտարարեց խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Երեկ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահը հասունացել է, դրա համար էլ հստակ ծրագիր կա։ Թե ինչ ծրագրի մասին է խոսքը, Թովմասյանն այսօր ասաց, որ տեղյակ չէ։
«Մենք առանց ծրագրի չենք գործում, ունենք ծրագիր, բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հանրայնացնել», - երեկ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր Սերժ Սարգսյանը:
Երրորդ նախագաը նաև նշել էր, որ ինքը երկրի ղեկավարումը ստանձնելու մտադրություն չունի:
Վարչապետին անվստահություն հայտնելու համար պատգամավորների ներկայացրած ԱԺ որոշման նախագծում պետք է լինի նաև նոր վարչապետի անունը։