Մատչելիության հղումներ

Պատերազմից փախած ռուսաստանցի 6 զինծառայող ապաստանել է Ֆրանսիայում


Լուսանկարը Ուկրաինայում ընթացող պատերազմից, արխիվ
Լուսանկարը Ուկրաինայում ընթացող պատերազմից, արխիվ

Ուկրաինայի դեմ պատերազմից փոխած ռուսաստանցի 6 զինծառայող ապաստանել է Ֆրանսիայում։

«Ֆրանս պրես»-ին տված հարցազրույցներում նրանք ասել են, որ Ֆրանիսա են հասել Ղազախստանով։ Նրանց օգնել են իրավապաշտպանները։

Նրանք հույս են հայտնել, որ իրենց գործողությունը օրինակ՝ կծառայի մյուս ռուսաստանցիներին՝ մարտահրավեր նետել իշխանություններին և չմասնակցել Ուկրաինայի դեմ պատերազմին։

Ռուսաստանում պատիժ է նախատեսվում զինծառայողների դասալքության կամ զորակոչով ծառայության չներկայանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG