Մատչելիության հղումներ

Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, քննարկել պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ծրագրերն ու առաջիկա անելիքները, ինչպես նաև երկու երկրների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ։

Հայաստանն ու Ֆրանսիան անցած տարի հոկտեմբերին ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրեր են ստորագրել, որոնցով Ֆրանսիան Հայաստանին ռադարներ և հրթիռներ է տրամադրում, խորհրդատվություն՝ բանակի բարեփոխումների հարցում։

Բաքուն մեղադրում է Փարիզին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման» «Հայաստանին զինելու» համար՝ փաստացի բոյկոտելով Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցային բոլոր հանդիպումները։ Երևանն ու Փարիզը պարբերաբար շեշտում են՝ Ֆրանսիան Հայաստանին միայն պաշտպանական սարքավորումներ է տրամադրում։

Երևանը հայտարարել է, որ անվտանգության ոլորտի իր հարաբերությունները որոշակիորեն դիվերսիֆիկացնում է, իսկ Հայաստանում բանակի բարեփոխումները ոչ մի ագրեսիվ ենթատեքստ չունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG