Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան:
Օդանավակայանում Վրաստանի ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Նախատեսված է Մակա Բոճորիշվիլիի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Կառավարությունից էլ երեկ հայտնել էին, որ հարևան երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունն է հունվարի 30-ին աշխատանքային այցով ժամանում Երևան:
Նախ տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: