Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և տիկին Պեն Լուանի անունից՝ ի պատիվ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների տրված պաշտոնական ընդունելությանը։
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառման ընթացքում Փաշինյանը և Աննա Հակոբյանը զրուցել են մի շարք պետությունների ղեկավարների և նրանց տիկնանց հետ։
Ըստ լուսանկարների՝ նրանք զրուցել են նաև Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների, Հնդկաստանի վարչապետի հետ: