Հայաստանի վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան:
ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում դիմավորել են Լենինգրադի շրջանի նահանգապետի տեղակալ Յարոսլավ Սերովը և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պյոտրովսկին:
Վարչապետն այսօր մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ արդեն կայացել է խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը:
Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: