Մատչելիության հղումներ

Փաշինյանը ժամանել է Կազան


Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․
Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային մեկօրյա այցով ժամանել է Ռուսաստան։

Փաշինյանը Կազանում կմասնակցի BRICS+ գագաթնաժողովին։

Նախօրեին խորհրդարանում գործադիրի ղեկավարը հայտարարել է, որ գագաթնաժողովին նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի։

Հայաստանը BRICS-ում ոչ մի կարգավիճակ չունի։

Ընդգծելով, որ Հայաստանը բալանսավորված արտաքին քաղաքականություն է որդեգրել և մասնակցում է շատ տարբեր հանդիպումների, այդ թվում և BRICS-ի գագաթնաժողովին՝ վարչապետն ասել է, որ դա օգնում է «ավելի ճշգրիտ կողմնորոշվել ժամանակակից չափազանց բարդ աշխարհում»:

Կազանում են նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները։ Արդյոք Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն կամ շփումներ կունենան գագաթնաժողովի շրջանակներում, հայտնի չէ, խորհրդարանի խոսնակը չի բացառել այդ հնարավորությունը:

Գագաթնաժողովը մեկնարկել է փետրվարի 22-ին: Այսօր գագաթնաժողովի վերջին օրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG