Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են Միխեիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Փաշինյանն X-ում գրել է, որ Հայաստանն ակնկալում է ամրապնդել ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում։
Վրաստանն այսօր 6-րդ նախագահ ընտրեց միակ թեկնածու՝ նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին, որին առաջադրել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Կավելաշվիլին ստացել է 224 ձայն, քվեարկությանը մասնակցել է 225 ընտրիչ։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ X-ում շնորհավորելով Կավելաշվիլիին՝ լիակատար աջակցություն ու պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցելու՝ ի շահ հայ-վրացական եղբայրական հարաբերությունների։