Մատչելիության հղումներ

Փաշինյանը Կազանում հանդիպել է Փեզեշքիանի հետ


Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․
Կազան, 24-ը հոկտեմբերի, 2024թ․

Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, այսօր Կազանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ հայկական կողմի՝ Փեզեշքիանն, իր հերթին, ընդգծել է, որ Թեհրանի համար առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով՝ Հայաստանն այդ երկրներից մեկն է:

Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ գործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում:

Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցեր՝ տնտեսություն, էներգետիկա, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցություն, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Փաշինյանն ու Փեզեշքիանը կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Հայաստանի գործադիրի ղեկավարն այսօր է մեկնել Կազան՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կներկայացնի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG