Մատչելիության հղումներ

Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել Թրամփի և Զելենսկու միջև տեղի ունեցած բանավեճը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարվեց մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու միջև երեկ տեղի ունեցած թեժ բանավեճը:

Զելենսկին Վաշինգտոն էր մեկնել՝ փորձելու անվտանգության երաշխիքներ ստանալ հրադադարի դիմաց, ինչից հետո պետք է ստորագրվեր ուկրաինական հանքերը համատեղ շահագործելու և երկրի տնտեսությունը վերականգնելու մասին համաձայնագիրը:

Մթնոլորտը լարվեց, երբ ԱՄՆ նախագահն ու փոխնախագահն սկսեցին Զելենսկուն մեղադրել անհարգալից ու անշնորհակալ լինելու մեջ, երբ Ուկրաինայի նախագահը նախ՝ ասաց, որ Վլադիմիր Պուտինը «մարդասպան» է, ում ոչինչ պետք չէ զիջել, ապա նշեց, որ թեև ԱՄՆ-ին Եվրոպայից գեղեցիկ օվկիանոս է բաժանում, միևնույն է՝ այն ևս վաղ թե ուշ կզգա այս պատերազմի հետևանքները:

«Մեզ մի՛ ասեք, թե մենք ինչ կզգանք, մենք փորձում ենք լուծել խնդիրը, մի՛ ասեք, թե ինչ ենք մենք զգալու», - արձագանքել է Թրամփը:

Հանդիպումը, ի վերջո, ավարտվեց առանց որևէ պայմանավորվածության: Չեղարկվեց հանդիպումից հետո նախատեսված համատեղ մամուլի ասուլիսը, նաև չստորագրվեց հանքերի շահագործման համաձայնագիրը, որի շուրջ կողմերը շաբաթներ էին բանակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG