Մատչելիության հղումներ

Փաշինյանը և Ռահմոնը քննարկել են TRIPP-ը և «Խաղաղության խաչմերուկ»-ը


Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ ՀՀ կառավարության լրատվականի

Հայաստանի կառավարությունը կարևորում է Տաջիկստանի հետ բազմոլորտ կապերի ընդլայնումն ու խորացումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Դուշանբեում Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը:

ՀՀ կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ առանձնազրույցի ժամանակ զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու հետագա քայլերի շուրջ:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում ստեղծված հնարավորություններին և տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը, TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացմանը:

Ռահմոնը ողջունել է Վաշինգտոնի հանդիպման արդյունքներով խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հայտնել իր երկրի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG