Մատչելիության հղումներ

Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ նստաշրջանում


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը կմասնակցի և ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում, հայտնում է ԵԽԽՎ-ն:

Հաղորդվում է, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում են Գազայից հաղորդումներ պատրաստող լրագրողների կյանքի պաշտպանությանը, ինչպես նաև ռուսական գերության մեջ գտնվող ուկրաինացի գերիների մեջ պահվող լրագրողների ազատ արձակմանն ուղղված ջանքերը խթանելու անհրաժեշտությանը վերաբերող հարցերը։

Օրակարգում ընդգրկված են նաև «Սերբիայի քաղաքական ճգնաժամը», «Ռուսական ժողովրդավարական ուժերը», «Երիտասարդական շարժումներ ժողովրդավարության համար» և այլ թեմաներ:

Կքննարկվի նաև Հունգարիայի անդամության պարտավորությունների կատարման հարցը Եվրոպայի խորհրդում:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը հարցուպատասխանի ձևաչափով քննարկում է անցկացնելու:

Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ընտրելու է նաև հաջորդ հինգ տարիների իր գլխավոր քարտուղարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG