Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում՝ ինչ իրավական կարգավիճակ է ունենալու իր ներկայացրած «Իրական Հայաստանի» գաղափախոսության նախագիծը, արդյոք այն տեղ գտնելու է նոր Սահմանադրության մեջ և արդյոք փոխարինելու է նաև Անկախության հռչակագրին:
«Ազատության» այս հարցերին ի պատասխան՝ վարչապետի գրասենյակից միայն փոխանցել են, որ առաջիկայում Նիկոլ Փաշինյանն ավելի մանրամասն կանդրադառնա «Իրական Հայաստան» գաղափարախոսության նախագծին:
Այսօր Ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Փաշինյանն անդրադառանալով այդ նախագծին և կարևորելով դրա շուրջ քննարկումները, հետաքրքված քաղաքացիներին առաջարկել է 20-30 հոգանոց խմբերով գալ կառավարություն՝ անկաշկանդ մթնոլորտում այն քննարկելու համար:
70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում Փաշինյանը խոստանում է անձամբ այցելել իր նախագծով հետաքրքրվող քաղաքացիների բնակավայրեր։