Մատչելիության հղումներ

Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին


Վարչապետ Նիկոլ Փաշինյան ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այսօր կայացած հանդիպմանն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Ըստ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ նրանք քննարկել են նաև Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ Կառավարության քայլերը, ինչպես նաև անդրադարձել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Փաշինյանը նշել է, որ Կառավարությունն այսօր հավանությունն տվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի օրենքի նախագծին և հիշեցրել, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում իր կողմից ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:

Մագդալենա Գրոնոն կարևորել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևան է ժամանել է Բաքվից, որտեղ նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG