Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպել է Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Փաշինյանը կարևորել է բանակի արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։
Նշվում է, որ անդրադարձել են ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։
Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Այլ մանրամասներ ՊՆ-ն հանդիպումից չի ներկայացրել: