Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Հռոմի Պապը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը


Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հռոմի Պապ Նորին Սրբություն Լևոն XIV-ի հետ։

Կառավարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային խնդիրներին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին։

Vatican/Armenia – Armenian Prime Minister Nikol Pashinyan met with Pope Leo XIV at the Vatican, October 20, 2025.
Vatican/Armenia – Armenian Prime Minister Nikol Pashinyan met with Pope Leo XIV at the Vatican, October 20, 2025.

«Նորին Սրբությունը շնորհավորել է այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը և հույս հայտնել, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կդառնա համագործակցության և կայունության նոր փուլի սկիզբ։ Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է ՀՀ Կառավարության հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ ի շահ Հայաստանի և տարածաշրջանի բարգավաճման ու կայուն զարգացման», - ասված է հաղորդագրության մեջ:

Երեկ Վատիկանում Հռոմի Պապ Լևոն 14-րդի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև վարչապետ Փաշինյանը;

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG