Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Էստոնիայի նախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը


Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ նրանք անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, նշված է հաղորդագրությունում:

Ալար Կարիսը, ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը, հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ:

Պաշտոնական Բաքուն և Երևանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երևանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։

Երևանը Սահմանդրությունը փոփոխելու պահանջն իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակում, ԵԱՀՄ Մինսկի խմբի լուծարումն, ասում է, հնարավոր է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG