Մատչելիության հղումներ

Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից:

Վարչապետի առաջին կանգառը Փարաքարի միջնակարգ դպրոցն էր, որի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Փաշինյանը եղել է նաև Աղավնատուն համայնքում:

Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է, որի մեծ մասը կանցկացնի Հայաստանում: Վարչապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ այստեղ ևս մինչև օգոստոսի 12-ը նախատեսվում են որոշ աշխատանքային այցեր, մասնավորապես՝ Տավուշի և Արմավիրի մարզեր։

Հուլիսի 12-ին էլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետը հուլիսի 11-ի կառավարության նիստում թվարկելով Հայաստանի մարզերում իրականացված և իրականացվող սուբվենցիոն որոշ ծրագրեր՝ ասաց, որ կարդալուն զուգահեռ մտովի ճամփորդում է այս վայրերով՝ հայտարարելով՝ գնալու է անձամբ տեսնի դրանք։

Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը Լոռիում 6 համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցում։ Շրջել էր, դիտողություններ արել ու վերջում ամփոփել՝ «դժգոհ եմ»։ Լոռու մարզի աղմկահարույց այցից երկու օր անց վարչապետն Արմավիրի մարզում էր։ Նիկոլ Փաշինյանն այս մարզում էլ դժգոհ էր մնացել պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից, ստուգել կախիչների ու ծորակների ամրությունը, քննադատել շինարարին բացօթյա մարզադաշտում կուտակված անձրևաջրերի համար ու պհանջել կարճ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։

Փաշինյանի այցերից, դժգոհություններից ու կոշտ դիտողություններից ժամեր անց պաշտոնանկ էին արվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG