Մատչելիության հղումներ

Փաշինյանն ասել է, որ կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ. Քըլըչ


Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ, արխիվ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչ, արխիվ

«Նիկոլ Փաշինյանը նույնպես Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները իր Սահմանադրության մեջ», - Անթալիայում ընթացող Դիվանագիտական ֆորումի շրջանակում, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի առջև Սահմանադրությունը փոխելու պահանջ դրել է:

Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, մասնավորապես՝ Մայր օրենքից Անկախության հռչակագրի մասին հղումը դուրս բերելու պահանջ ներկայացնում է Ադրբեջանը: Անկախության հռչակագրում նշվում է Հայաստանի և Արցախի վերամիավորման ու ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, ինչպես նաև ամրագրվում է, որ Հայաստանը «սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Բաքուն պնդում է, որ չի ստորագրի այն, քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը չի փոխվել:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG