Մատչելիության հղումներ

Փաշինյանի պնդմամբ՝ «հաստատված խաղաղությունը վիժեցնել ցանկացող ուժեր կան»


Այսօր խորհրդարանում հայտարարելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդեց՝ կան ուժեր թե՛ Հայաստանի ներսում, թե՛ դրսում, «ովքեր ցանկանում են քայքայել, վիժեցնել այդ խաղաղությունը»:

«Հնարավոր չի չտեսնել, որ այդիպիսի շահագրգռություն ունեցող ուժեր կան և՛ Հայաստանում, և՛ հեռավոր, և՛ մերձակա մոտակայքում: Հաստատվել է խաղաղություն, այլ բան է, որ այդ խաղաղությունը հաստատված պետք է էս կետից զարգացնենք դեպի ինստիտուցիոնալ ուժեղացում, ի հեճուկս նրանց, ովքեր ուզում են զարգացնել դեպի ինստիտուցիոնալ ոչնչացում», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակադարձելով բոլոր նրանց, ովքեր ասում են, թե խաղաղության պայմանագիրը ընդամենը նախաստորագրվել է, վարչապետը հիշեցրեց, որ այդպես ասողների մեծ մասն այս տարվա սկզբին կանխատեսում էր, թե օգոստոսին պետք է պատերազմ լինի:

XS
SM
MD
LG